Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ստատինները կարող են անօգուտ լինել. news.am

Ստատինները կարող են անօգուտ լինել. news.am

Միլիոնավոր մարդիկ ամեն օր դեղորայք են ընդունում՝ սրտի աշխատանքը կարգավորելու համար, բայց որքանո՞վ է դա արդյունավետ: Մասնագետները հանգել են եզրակացության. դա զգալի օգուտ չի բերում:

Մարդիկ կարող են ամեն օր անօգուտ ստատիններ ընդունել, չնայած դա կատարում են բժիշկների խորհրդով: Իսրայելական Կլալիտի ինստիտուտի գիտնականների խոսքով, սրտի աշխատանքի կարգավորման համար նախատեսված հաբերը պետք է նվազեցնեն խոլեսթերինի մակարդակը, սակայն, իսրայելցի մասնագետների կարծիքով, նման արդյունքը որեւէ կապ չունի սրտամկանի վիճակի բարելավման հետ:

Հետազոտողները վերլուծել են սրտային հիվանդություններ ունեցող 32 հազար մարդու օրգանիզմի վիճակը, ովքեր խոլեսթերինի մակարդակը նվազեցնող ստատիններ են ստացել: Արդյունքում նրանք կասկածի տակ են դրել բժշկական վաղեմի տեսությունն այն մասին, որ խոլեսթերինի մակարդակի նվազեցումը պաշտպանիչ գործոնի դեր է կատարում կաթվածի եւ սիրտ-անոթային այլ խնդիրների առումով:

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են, որ «վատ» խոլեսթերինի՝ բարձրից չափավոր մակարդակի նվազման ժամանակ (70 մգ/դլ-ի եւ 100 մգ/դլ-ի միջեւ) սրտի հիվանդությունների զարգացման վտանգն, իսկապես, նվազում է (շուրջ 13%-ով): Սակայն խոլեսթերինի նվազեցման երկարատեւ եւ ինտենսիվ փորձերի դեպքում դա անարդյունավետ է:

Այլ կերպ ասած՝ միլիոնավոր մարդիկ իզուր ստատիններ են ընդունում՝ կանոնավոր կերպով` իրենց այլ խնդիրների առաջացման վտանգի ենթարկելով, ինչպիսիք են դիաբետն ու մկաններում ցավը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdravplus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ